Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ՀԱՄ-ի (Հեռավորարեւելյան մարզ) Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտի (ՀՍԻ) Կամչատկայի հրաբուխների ժայթքումների արձագանքման խումբը (KVERT):
«Տեսանյութերի եւ արբանյակային տվյալների համաձայն, մոխրի շլեյֆը տարածվում է հրաբխից 13 կիլոմետր դեպի արեւելք-հյուսիս-արեւելք»,-ասվում է հաղորդագրության մեջ: KVERT-ը այս հրաբխի վտանգավորության նարնջագույն կոդ է սահմանել օդագնացության համար: Կլյուչեւսկի շրջանում օդանավերի երթեւեկության միջազգային ուղեգծեր չեն անցնում: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչությունում «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են, որ տարածաշրջանի բնակավայրերում մոխրատեղումներ դեռ չեն գրանցվել:
Կլյուչեւսկին գործող հրաբուխ է, որ գտնվում է Կամչատկայի արեւելքում. նրա բարձրությունը կազմում Է 4,85 հազար մետր: Այն գտնվում է Պետրոպավլովսկի Կամչատկայից 360 կիլոմետր հեռավորության վրա, նրա լանջին գտնվում է Կլյուչի գյուղակը: Կլյուչեւսկին աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Կամչատկա