Մարադոնան մահվանից առաջ հաղորդագրություն է ուղարկել նախկին սիրելիի ընկերոջը

18:04   03 Դեկտեմբեր 2020    219

Արգենտինական ծրագրի եթերում հնչեցրել են համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի հեռախոսից ուղարկված ձայնային հաղորդագրությունը:

Ինչպես պարզվել է, Դիեգո Արմանդոն այն ուղարկել է իր նախկին ընկերուհու ընկերոջը: Սա վերջին հաղորդագրությունն է, որը մեծ մարզիկն ուղարկել է մահվանից անմիջապես առաջ:

Ինչպես հաղորդել է արգենտինական America TV հեռուստաալիքը, Մարադոնան դիմել է Մարիո Բոդրիին, որն այժմ ապրում է աշխատանքի ուսուցչուհի Վերոնիկա Օխեդոյի հետ: Մարադոնան ուսուցչուհու հետ հանդիպել է 2005թ.-ից, իսկ 2013-ին ծնվել է նրանց որդին՝ Դիեգո Ֆերնանդոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այնուամենայնիվ, Մարադոնան իր նախկին սիրելիի նոր ընկերոջ հետ չի վիճաբանել: Ընդհակառակը, նա խոստովանել է, որ Վերոնիկան երջանիկ է Բոդրիի հետ: «Հոգ տար նրա և իմ հրեշտակի՝ Դիեգո Ֆերնանդոյի մասին, որի հետ ոչ ոք չի համեմատվի: Գրկիր նրան»,- ասել է Մարադոնան:

Մարադոնան նաև հիշեցրել է, որ շատ որդիներ ունի, բայց հենց Դիեգո Ֆերնադոն «կազատի նրան վերջին սպիտակ մազերից»:

Մարադոնան մահացել է նոյեմբերի 25-ին, 60 տարեկան հասակում, սրտի կաթվածից: Դիեգոն հանդես է եկել «Նապոլիում» 1984-ից 1991 թվականներին: Այս ընթացքում նա ակումբի հետ երկու անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի Գավաթը, Սուպերգավաթը և ՈՒԵՖԱ-ի գավաթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մարադոնա  


Վերնագիրի այլ պիտակները