ԵՄ-ն Ռուսաստանին և Չինաստանին մեղադրել է կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար

19:56   03 Դեկտեմբեր 2020    226

Եվրամիությունը կարծում է, որ օտարերկրյա «խաղացողները»` մասնավորապես Ռուսաստանը և Չինաստանը, ապատեղեկատվություն են տարածել կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ, ինչը պահանջում է կազմակերպված համաեվրոպական արձագանք:

Այս մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի` հինգշաբթի օրը հրապարակված ժողովրդավարության ոլորտում գործողությունների ծրագրում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Օտարերկրյա խաղացողները և որոշ երրորդ երկրներ (մասնավորապես Ռուսաստանը և Չինաստանը) ներգրավված էին գործողություններում, որոնք ուղղված էին ԵՄ-ում, հարևան երկրներում և աշխարհում կորոնավիրուսային համավարակի շուրջ ապատեղեկատվության տարածմանը` ժողովրդավարական քննարկումները խաթարելու, սոցիալական բևեռացումը սրելու և սեփական հեղինակությունը բարելավելու համար: Երբ օտարերկրյա խաղացողները մանիպուլյացիայի մարտավարություն են օգտագործում ՝ ԵՄ քաղաքացիներին իրենց շահերի համար մոլորեցնելու նպատակով, ապա ժողովրդավարության համար այդպիսի սպառնալիքը պահանջում է համապարփակ և հավաքական պատասխան»,-ասված է փաստաթղթում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փաստաթուղթը չի ներկայացնում նման ապատեղեկատվության հստակ օրինակներ: Եվրամիությունը նախկինում էլ է մեղադրել Ռուսաստանին և Չինաստանին կորոնավիրուսային համավարակի հետ կապված ապատեղեկատվության համար, սակայն Մոսկվան և Պեկինը հերքել էին մեղադրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները