ԱՀԿ-ն դեմ է հանդես եկել իմունային անձնագրերին

20:28   03 Դեկտեմբեր 2020    223

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեմ է հանդես եկել իմունային անձնագրերի ներդրմանը մարդկանց համար, ովքեր արդեն պատվաստանյութ են ստացել կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումը սկսելուց հետո, հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական մասնաճյուղի ավագ փորձագետ Քեթրին Սմոլվուդը:

«Այս պահին ԱՀԿ-ի առաջարկությունները չեն փոխվել, մենք խորհուրդ չենք տալիս իմունային անձնագրեր ներդնել, մենք նաեւ թեստավորումը (օդանավակայաններում) խորհուրդ չենք տալիս` որպես սահմաններից դուրս վիրուսի փոխանցումը կանխելու միջոց: Մենք երկրներին խորհուրդ ենք տալիս հետեւել վիրուսի փոխանցման վերաբերյալ տվյալներին ինչպես իրենց սեփական տարածքում, այնպես էլ արտերկրում, եւ ճանապարհորդությունների մասով առաջարկություններ ներկայացնել դրա հիման վրա»,- ասել է նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Միեւնույն ժամանակ, COVID-19-ի դեմ մարդկանց ապագա զանգվածային պատվաստումը վերահսկելու համար ԱՀԿ-ն մտադիր է ինտերակտիվ առցանց քարտեզ ստեղծել` ներկայումս կազմակերպության կողմից ներկայացված քարտեզի նման, որը ցույց է տալիս վիրուսով վարակումներն ամբողջ աշխարհում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները