Կորոնավիրուսով վարակման ցուցանիշը ողջ աշխարհում դեկտեմբերի 3-ի տվյալներով հասել է 65 023 818-ի: Վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում (ավելի քան 14 մլն), Հնդկաստանում (ավելի քան 9.5 մլն), Բրազիլիայում (մոտ 6.5 մլն), Ռուսաստանում (ավելի քան 2.3 մլն), Ֆրանսիայում (ավելի քան 2.2 մլն), տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Կորոնավիրուսի համավարակ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր մարտի 11-ին:
Դեկտեմբերի 3-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1277, մահվան՝ 37 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 138 508 է, մահվան դեպքերինը՝ 2832։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ