ԱՄՆ հատուկ ծառայությունները նախազգուշացնում են Բայդենի վարչակազմի վրա ազդեցություն ձեռք բերելու ՉԺՀ-ի ջանքերի մասին

22:38   03 Դեկտեմբեր 2020    312

Չինացի գործակալները ակտիվացնում են իրենց ջանքերը՝ Ջո Բայդենի ապագա վարչակազմի վրա ազդեցություն ունենալու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հակահետախուզության վարչության պետ Ուիլյամ Էվանինան:

Նրա խոսքով, այս աշխատանքը կատարվում է «ստերոիդների վրա» (այսինքն՝ ինտենսիվորեն): Չինացիները ուշադիր ուսումնասիրում են նոր թիմին մոտ մարդկանց, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արդարադատության նախարարության Ազգային անվտանգության վարչության պետ Ջոն Դեմերսն ասել է, որ ընդհանուր առմամբ ավելի քան հազար մարդ, ովքեր կասկածվում են ՉԺՀ-ի օգտին լրտեսության մեջ, փախել է Ամերիկայից:

Չորեքշաբթի օրը Ասպենի ինստիտուտի կողմից կազմակերպված առցանց քննարկման ժամանակ Էվանինան ասել է, որ չինական հետախուզությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել վերջին նախագահական ընտրությունների, ինչպես նաեւ կորոնավիրուսային պատվաստանյութերի շուրջ ԱՄՆ-ում ընթացող աշխատանքների հանդեպ: «Ինչպես կանխատեսում էինք, աճում է չինական ջանքերի վերակողմնորոշումը դեպի նոր վարչակազմը: Այս վնասակար ազդեցությունը, գումարած սովորական դիվանագիտական ազդեցությունը, ուղղված է ոչ միայն նրանց, ովքեր պետք է աշխատեն այնտեղ, այլ նաեւ նրանց շրջապատին»,- ասել է նա: «Շատ կարեւոր է, որ նոր վարչակազմը հասկանա, որ ազդելու նման փորձեր կան, դրանք ճանաչի տեսքով եւ համով: Մենք աշխատում ենք այս ուղղությամբ»,- ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները