ՄԱԿ-ը կանեփը հանել է ամենավտանգավոր թմրանյութերի ցուցակից
21:54
03 Դեկտեմբեր 2020
345
ՄԱԿ-ի՝ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը հանել է կանեփը և դրա խեժը Թմրամիջոցների մասին 1961 թ. միասնական կոնվենցիայից:
Քվեարկությունը տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով: Ռուսաստանը դեմ է եղել նման փոփոխություններին: Փոփոխությունն անցել է դժվարությամբ՝ 27 կողմ, 1 – ձեռնպահ, 25 – դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:
ՄԱԿ-ը նշել է, որ նման փոփոխությունները կօգնեն ավելի լավ ուսումնասիրելու կանեփի բուժական հատկությունները, և կսկսվեն նոր բժշկական հետազոտություններ: