Ռուսաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի հերթական ռեկորդն է գրանցվել

21:38   03 Դեկտեմբեր 2020    257

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության 28 145 դեպք, սա առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Այս մասին հայտնում է COVID-19- ի իրավիճակը դիտարկելող գործառնական շտաբը:

Վերջին ռեկորդային թիվը գրանցվել էր նոյեմբերի 27-ին՝ 27 547 դեպք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վարակման բոլոր նոր դեպքերից ամենաշատը գրանցվել են Մոսկվայում (7,750), Սանկտ Պետերբուրգում (3,692), Մոսկվայի մարզում (1,193):

Անցած մեկ օրվա ընթացքում 29 502 մարդ ապաքինվել է, 554-ը մահացել է:

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում արձանագրվել է վարակի 2.375.546 դեպք, բուժվել է 1 859 851 հիվանդ, մահացել է 41 607 մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները