Նոր կանոնների համաձայն, որոնք անհապաղ ուժի մեջ կմտնեն, Կոմունիստական կուսակցության անդամներին եւ նրանց մերձավոր հարազատներին տրամադրված վիզաները կգործարկվեն հանձնումից հետո մեկ ամսվա ընթացքում, ինչպես նաեւ մեկանգամյա մուտքի համար: Նախկինում տրվում էին անսահմանափակ մուտքի վիզաներ, որոնք գործում էին մինչեւ 10 տարի, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Տասնամյակներ շարունակ մենք ՉԿԿ-ին թույլ ենք տվել ազատ եւ անխոչընդոտ մուտք գործել ԱՄՆ հաստատություններ եւ ձեռնարկություններ, մինչդեռ նման արտոնություններ ԱՄՆ քաղաքացիներին Չինաստանում ն երբեք չեն տրվել»,- ասվում է Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ: «Տարբեր կազմակերպությունների միջոցով ՉԿԿ-ն եւ նրա անդամները ակտիվորեն աշխատում են Միացյալ Նահանգներում` քարոզչության, տնտեսական հարկադրանքի եւ այլ ստոր գործողությունների միջոցով ամերիկացիների վրա ազդելու համար»:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ