ԱՀԿ-ն Աֆրիկայի երկրներին կոչ է արել ակտիվացնելու կորոնավիրուսի դեմ պատվաստման նախապատրաստումը

09:15   04 Դեկտեմբեր 2020    111

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Աֆրիկայի երկրներին կոչ է արել ավելի ակտիվորեն վարելու կորոնավիրուսի դեմ պատվաստման նախապատրաստումը:

Կազմակերպության գնահատումներով՝ այս պահին մայր ցամաքի կեսից քիչ պետություններն են որոշել բնակչության առաջնային խմբերն իմունացման համար եւ մեկ քառորդից պակաս մասը ֆինանսավորման պլաններ ունի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես նշված է ԱՀԿ-ի՝ Ժնեւում հրապարակված մամուլի տեղեկագրում, այս պահին «Աֆրիկան հեռու է» COVID-19-ի դեմ պատվաստման անցկացման պատրաստականությունից», որը պետք է դառնա իմունացման խոշորագույն արշավը մայր ցամաքի պատմության մեջ: Այժմ ԱՀԿ-ն գործընկերների հետ աշխատում է, թե Աֆրիկայում ինչպես անցկացնի իմունացումը COVAX միջազգային մեխանիզմի օգնությամբ, որն ստեղծվել է արդարացի հիման վրա պատվաստանյութերով բոլոր երկրների ապահովման նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները