ԱՄՆ հետախուզությունը Չինաստանը համարում է Ռուսաստանից վտանգավոր

09:55   04 Դեկտեմբեր 2020    121

ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Ջոն Ռետքլիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համա ամենամեծ սպառնալիքը հանդիսանում է Չինաստանը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Fox News-ը։ Նա ընդգծել է, որ Չինաստանը միակ երկիրն է, որը կարող է ամերիկյան գերազանցությանը մարտահրավեր նետել բոլոր ոլորտներում։ Ռետքլիֆը նաեւ հավելել է, որ կարծիքն այն մասին, որ Ռուսաստանից է ամենամեծ սպառնալիքը Ամերիկայի համար, սխալ է։

Ամերիկյան ԱՀԾ ղեկավարը միաժամանակ նաեւ կոչ է արել ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենին հետախուզության քաղաքականացումը թողնել անցյալում եւ անկեղծ լինել Չինաստանի հետ հարաբերություններում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները