Ադոլֆ Հիտլեր Ուունոնան Նամիբիայում կայացած ընտրություններում ստացել է ձայների 85 տոկոսը

12:20   04 Դեկտեմբեր 2020    164

Նամիբիացի քաղաքական գործիչ Ադոլֆ Հիտլեր Ուունոնան երկրի իշխող քաղաքական ուժի կազմում տեղական ինքնակառավարման ընտրություններում ստացել է ընտրողների 85 տոկոսի աջակցությունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մանկության տարիներին ես իմ անունը համարում էի նորմալ, և միայն պատանեկան տարիքում հասկացա, որ ինչ է իրենից ներկայացրել այդ մարդը»,- ասել է Ուունոնան։ Նա նկատել է, որ ընդհանրապես ներկայանում է Ադոլֆ Ուունոնա։

«Այժմ իմ անունը փոխելը շատ ուշ է»,- ընդգծել է նա։

Քաղաքական գործիչը հաղթել է օշոնանա շրջանում կայացած ընտրություններում, որը տեղակայված է Նամիբիայի հյուսիսում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նամիբիա  


Վերնագիրի այլ պիտակները