Վրաստանի ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները

10:09   04 Դեկտեմբեր 2020    141

Վրաստանում խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են։

ԿԸՀ-ն ամփոփել է տվյալները՝ համաձայն որոնց՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանի 150 մանդատից ստացել է 90-ը: Մնացած 60 ձայները բաշխվել են ընդդիմադիր 8 կուսակցությունների միջև:

Այսպիսով, Վրաստանի իշխող կուսակցությունը գերազանցել է իր իսկ ռեկորդը և կարողացել երրորդ անգամ պահել իշխանությունը՝ հաղթելով մեծամասնական բոլոր շրջաններում և ստանալով ընտրողների ավելի քան 48%-ի աջակցությունը:

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի են ունեցել հոկտեմբերի 31-ին: Նոյեմբերի 22-ին անցկացվել է երկրորդ փուլ՝ 17 մեծամասնական ընտրատարածքներում:

Խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են բոյկոտել խորհրդարանի նստաշրջանը՝ չեղարկելով իրենց համամասնական ցուցակները: Դրանից առաջ նրանք բոյկոտել էին ընտրությունների երկրորդ փուլը:

Այս պահին ԱՄՆ-ի և ԵՄ ներկայացուցիչների միջնորդությամբ նրանց և «Վրացական երազանքի» միջև երկխոսություն է ընթանում ընտրությունների երրորդ փուլի անցկացման շուրջ, որը նախատեսվում է առաջիկայում:

Խորհրդարանի առաջին նիստը պետք է տեղի ունենա մինչև դեկտեմբերի 13-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները