ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն՝ աշխարհի 47 երկրներ համավարակի պատճառով կհայտնվեն ծայրահեղ աղքատության մեջ

10:26   04 Դեկտեմբեր 2020    182

ՄԱԿ-ի նոր զեկույցի համաձայն՝ համավարակի պատճառով աշխարհի ամենից քիչ զարգացած երկրները կհայտնվեն ծայրահեղ աղքատության մեջ: Խոսքն աֆրիկյան երկրների և կղզի-պետությունների մասին է։

Փորձագետները կանխատեսում են իրավիճակի վատթարացում 47 երկրում, որտեղ 32 միլիոն մարդ ապրում է աղքատության պայմաններում:

Ըստ զեկույցի՝ թեև զարգացած երկրները համավարակի պատճառով սպասվածից քիչ են տուժել, այնուամենայնիվ 2020 թվականն այդ երկրների համար վերջին 30 տարվա ընթացքում տնտեսական առումով ամենադժվար տարին էր:

Տնտեսական աճի տարեկան տեմպը կանխատեսված 5 տոկոսից իջել է՝ հասնելով 0,4 տոկոսի:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները