«Մենք պետք է մաս կազմենք մեծ խմբի, որպեսզի գործ ունենանք ոչ միայն Իրանի, այլ նաև Ռուսաստանի, Չինաստանի և այլոց հետ»,-ասել է քաղաքական գործիչը:
Միևնույն ժամանակ, Բայդենն ասել է, որ մինչ պաշտոնը ստանձնելը չի կարող ձևակերպել ԱՄՆ քաղաքականությունը:
«Բայց ես ուզում եմ վերականգնել սերտ, սերտ դաշնային հարաբերություններ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանում», - ավելացրել է նա:
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը խոստովանել է, որ իրեն սպասում են «բարդ բանակցություններ» Եվրամիության հետ, և ինքը պատրանքներ չունի այս կապակցությամբ:
Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ: Սակայն գործող նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունում պարտությունը՝ պնդելով, որ դեմոկրատները մասշտաբային խարդախություններ են արել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բայդեն