Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 590 հազար մարդ

10:34   04 Դեկտեմբեր 2020    140

Աշխարհում մեկ օրոմ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է ավելի քան 590 հազար, մահացել է 11 741 մարդ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Առողջապահության համաշխահային կազմակերպությունը։

Վարակման ամենից շատ դեպքեր են մեկ օրում արձանագրվել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում (ավելի քան 269 հազար) և Եվրոպայում (ավելի քան 225 հազար)։

Ընդհանուր առմամբ աշխարհում մինչ օրս, ըստ ԱՀԿ-ի, գրանցվել է ավելի քան 63․9 մլն դեպք, մահացել՝ ավելի քան 1․4 մլն պացիենտ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները