Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Իվանկան հայտնել է իր թվիթերյան էջում։
Նրա խոսքով՝ ինքն ավելի քան 5 ժամ ցուցմունքներ է տվել այդ գործով, Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազի գրասենյակում։ Իվանկան հայտարարել է, որ իր հարցաքննությունը եղել է «վրեժխնդրության քաղաքականապես մոտիվացված դրսևորում»։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կասկածներ ունեն, որ Թրամփն օգտագործել է իր ծառայողական դիրքը՝ իր հյուրանոցներում շահույթի ստացման համար։ Դաշնային դատավորները ներկայում ուսումնասիրում են այդ թեմային առնչվող առնվազն 2 հայց։ Թրամփը հերքում է մեղադրանքները։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թրամփ