Իլհամ Ալիև. ՄԱԿ ԳՎ-ի հատուկ նստաշրջանը Չմիավորման շարժման անդամ երկրների մեծ հաջողությունն է

10:41   04 Դեկտեմբեր 2020    395

Ափսոսանքով հայտնում ենք, որ ի հայտ են եկել մեծ թվով նոր ոլորտներ, որոնք անհանգստություն են առաջացնում այն ժամանակ, երբ մենք նշում ենք ՄԱԿ-ի 75-ամյակը:

Այդ անհանգստությունը մեզանից կրկին պահանջում է հավատարմություն ցուցաբերել մուլտիկուլտուրալիզմի և միջազգային համագործակցության արժեքների նկատմամբ, որոնք դրված են ՄԱԿ-ի Կանոնադրության և «Կայուն զարգացման 2030 օրակարգի» հիմքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարին նվիրված հատուկ նստաշրջանում ունեցած իր ելույթում:

«Դրա վառ օրինակն է հանդիսանում ՄԱԿ-ի անդամ պետությունների ցուցաբերած մեծ աջակցությունը՝ COVID-19 համավարակի դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջան անցկացնելու Չմիավորման շարժման նախաձեռնությանը: Սա Չմիավորման շարժման անդամ երկրների մեծ հաջողությունն է: Որովհետև այս տարի մենք նաև նշում ենք Բանդունգի հռչակագրի ընդունման 65-ամյակը, որը ենթադրում է միջազգային համագործակցության խրախուսում: Այս կապակցությամբ կուզենայի Շարժման անունից անկեղծ երախտագիտություն հայտնել ՄԱԿ-ի անդամ երկրներին և Գլխավոր վեհաժողովի նախագահին՝ հատուկ նստաշրջանի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար», - նշել է երկրի ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները