Ինչպես տեղեկացնում Է
Hayatsk.info-ն, Թրամփը հավաստել Է, որ կարգելափակի փաստաթուղթը:
«Շատ տխուր եմ մեր երկրի համար: Այնպես Է թվում, թե (Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեի ղեկավար հանրապետական) Ջեյմս Ինհոֆը (հաղորդակցությունների ոլորտում Էթիկայի մասին օրենքի) 230-րդ բաժնի բացառումը չի ներառի ռազմական բյուջեի նախագծում,- ասված Է Twitter-ում նախագահի գրառման մեջ:- Շատ վատ Է մեր ազգային անվտանգության եւ ընտրությունների արդարության համար: Դրա լուծման վերջին շանսը: Ես վետո կկիրառեմ»:
Հաղորդակցությունների ոլորտում Էթիկայի մասին 1996 թվականի օրենքի 230-րդ բաժինը տեխնոլոգիական ընկերություններին պաշտպանում Է դատական հայցերից օգտատերերի կոնենտի տարադրման, հեռացման կամ այլ սահմանափակման դիմաց:
Մայիսի վերջին ԱՄՆ-ի ղեկավարն ստորագրել Է կատարողական հրամանագիր երկրում սոցցանցերի գործունեության կարգավորման մասին: Թրամփի խոսքով՝ փաստաթուղթը կոչված Է ճյուղում սահմանելու կարգավորման նոր միջոցներ այդ բաժնի հիման վրա: Ինչպես այն ժամակ նշել Է Սպիտակ տան ղեկավարը, գրաքննության կամ քաղաքական գործողությունների մեջ ներքաշված սոցիալական ցանցերն այլեւս պաշտպանություն չեն ունենա պատասխանատվությունից: 2021 ֆինանսական տարվա ռազմական բյուջեն պետք Է կազմի 740 միլիարդ դոլար:
Մասնավորապես, նախատեսվել Է Պենտագոնի բազային կարիքների համար 635,5 միլիարդ դոլարի հատկացում, 26,6 միլիարդ դոլար՝ ազգային անվտանգության բնագավառում Էներգետիկայի նախարարության գծով ծրագրերի իրականացման համար: Արտասահմանում գործողությունների իրականացման համար հատկացփել Է 69 միլիարդ դոլար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Թրամփ