ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ողջունում են Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը

11:11   04 Դեկտեմբեր 2020    661

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարները ողջունել են Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ռազմական գործողությունների դադարեցումը, որը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահի, Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի համաձայնությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-՝ վկայակոչելով ԵԱՀԿ-ին:

Համանախագահ երկրները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել իրականացնել հայտարարությունով ստանձնած պարտավորությունները, կարևորում են մարտական գործողությունները չվերսկսելու երաշխիքները։

Համանախագահող երեք երկրները Հայաստանին և Ադրբեջանին հիշեցնում են միջազգային մարդասիրական օրենքով ստանձնած պարտավորությունները կատարելու և, մասնավորապես, այդ օրենքներին համահունչ եղանակով գերիների և զոհվածների աճյունների փոխանակումն իրականացնելու անհրաժեշտության մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները