Վրաստանում ազգային փոքրամասնությունների համար Covid-19-ի հետ կապված նոր ծրագիր կիրականացվի

11:39   04 Դեկտեմբեր 2020    153

Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմի հաղորդմամբ՝ մեկնարկել է Covid-19-ի հետ կապված ազգային փոքրամասնությունների իրազեկման հերթական արշավը:

Ելնելով համաճարակային իրավիճակից և կառավարության համակարգող խորհրդի որոշումներից՝ պետնախարարի ապարատը ազգային փոքրամասնությունների լեզուներով սկսել է 3 բաղադրիչներից կազմված կարևոր տեղեկատվական արշավ․ դռնեդուռ սկզբունքով բնակչության մեջ կտարածվի շուրջ 100 000 (վրացերեն-հայերեն և վրացերեն-ադրբեջաներեն) գրքույկ, հատուկ վերապատրաստված երիտասարդ կամավորների խումբն առցանց տեղեկատվական հանդիպումներ կանցկացնի ազգային փոքրամասնությունների երիտասարդների հետ, կառավարական 1441 թեժ գծի աշխատանքն իրականացնելու համար ընդունվել են երկլեզու օպերատորներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները