Բաղդադում ամերիկյան դեսպանատան աշխատակազմի մի մասը ժամանակավոր հետ կկանչվի
11:48
04 Դեկտեմբեր 2020
203
Միացյալ Նահանգները որոշել է ժամանակավորապես հետ կանչել Բաղդադում իր դեսպանատան աշխատակազմի մի մասին։
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է դեսպան Մեթյու Թյուլլերը։ Դեսպանը շեշտել է, որ չնայած այդ հանգամանքին, ինքը մնալու է Բաղդադում եւ շարունակելու է իրականացնել դեսպանի իր պարտականությունները։ Դեսպան Թյուլլերը սակայն չի նշել, թե ինչու է ամերիկյան կողմը նման որոշում կայացրել։