Ճապոնիան կհրաժարվի բենզինային շարժիչով ավտոմեքենաներից

15:19   04 Դեկտեմբեր 2020    184

Ճապոնիան նախատեսում է հրաժարվել բենզինային և դիզելային շարժիչով ավտոմեքենաներից մինչև 2035 թվականը:

Նման ավտոմեքենաները չեն վաճառվի ներքին շուկայում:

Վաճառքի համար հասանելի կլինեն միայն հիբրիդային, էլեկտրական տրանսպորտային միջոցները: Ճապոնիան ցանկանում է ամբողջությամբ դադարեցնել ածխաթթու գազի և այլ ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2050 թվականը:

Մի շարք երկրներ նույնպես մտադիր են հրաժարվել բենզինային շարժիչով ավտոմեքենաներից: Օրինակ՝ Մեծ Բրիտանիան նախատեսում է արգելել դրանց վաճառքը մինչև 2030 թվականը, իսկ Ֆրանսիան՝ մինչև 2040 թվականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները