ԱԳՆ. Հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումն այդ երկիրը հասցրել է անդունդի եզրին

10:00   04 Դեկտեմբեր 2020    132

Ի տարբերություն Հայաստանի ղեկավարության՝ Ադրբեջանի նախագահը շատ լավ գիտի, թե ինչին է ծառայում իր կողմից ստորագրված ամեն մի փաստաթուղթ ոչ միայն տվյալ փուլում՝ այլև երկարաժամկետ հեռանկարում: Երկրի ղեկավարը դա ցուցադրում է ոչ միայն խոսքով՝ այլև կոնկրետ գործողություններով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցը:

«Որքան էլ որ դա ցավոտ լինի՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարը պետք է հետ վերադառնա իր մտացածին աշխարհից:

Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումը, որը հակասում է միջազգային իրավունքին, այդ երկիրը հասցրել է անդունդի եզրին: Հայաստանի կառավարությունը պետք է հետևություններ անի վերջին իրադարձություններից և հաշտվի տարածաշրջանում ձևավորված նոր իրողությունների հետ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան-ԱԳՆ  


Վերնագիրի այլ պիտակները