Hayatsk.info-ն հայտնում է, որ զրույցը վերաբերել է միջազգային արդի հարցերի լայն շրջանակի: Քննարկվել են COVID-19 համաճարակին ՄԱԿ-ի արձագանքմանը վերաբերող հարցեր:
Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Զրուցակիցները դիտարկել են ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հնարավորությունները՝ աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը՝ համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և ռուս խաղաղապահների հետ։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Լավրով
Գուտերեշ
Ղարաբաղ