Time ամսագրի վարկածով առաջին անգամ ընտրվել է «տարվա երեխա»

13:28   04 Դեկտեմբեր 2020    164

Ամերիկյան Time ամսագիրը 2020 թվականին առաջին անգամ ընտրել է «Տարվա երեխա»-ին:

Այս կոչումը շնորհվել է բարձր տեխնոլոգիաների 15-ամյա հետազոտող Գաթանջալի Ռաոյին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ամեն տարի «Տարվա մարդ» ընտրող պարբերականն այս տարի ստեղծել է նոր անվանակարգ՝ «Տարվա երեխա»: Պարբերականը կարծում է, որ այն պետք է որպես «բարոմետր ծառայի Ամերիկայի ամենաերիտասարդ սերնդի նոր առաջնորդներին գնահատելու համար»:

Ռաոն այս անվանակարգում հաղթող է ճանաչվել՝ շրջանցելով եզրափակչի մյուս չորս մասնակիցներին: Հինգն էլ ընտրվել են հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից: ԱՄՆ-ում այս կոչման համար, ընդհանուր առմամբ, առաջադրվել է 8-ից 16 տարեկան 5000 երեխա:

Ինչպես նշում է պարբերականը, այս երեխաները «սնունդ են աճեցրել ճգնաժամի մեջ գտնվողների համար, խաղալիքներ մշակել հաշմանդամ երեխաների համար և սկսել են խոսել ռասայական արդարության մասին»:

Սակայն հանձնաժողովի վրա ամենամեծ տպավորությունը թողել է Ռաոյի ձեռքբերումները: Նա հետազոտում է այնպիսի գիտական ​​գործիքներ, ինչպիսիք են արհեստական ​​բանականությունը և ածխածնի նանոխողովակների սենսորային տեխնոլոգիաները: Բացի այդ, դեռահասը դրանք օգտագործում է առօրյա կյանքի խնդիրները լուծելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները