Ինչպես տեղեկացնում է
Hayatsk.info-ն, ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ «հայ ժողովրդի, Եվրոպայի և Արևելքի քրիստոնյա համայնքների պաշտպանության մասին» բանաձևի ընդունումը Ֆրանսիայի խորհրդարանի հերթական անհիմն, սադրիչ և անբարյացակամ քայլն է:
Նշվում է, որ Սենատից հետո Ստորին պալատի կողմից կանխակալ բանաձևի ընդունումը վկայում է, որ Ադրբեջանի դեմ արշավը շարունակվում է:
«Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի կողմից ընդունված բանաձևն իրավական ուժ չունի», - ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ադրբեջան-ԱԳՆ