Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «Vesti.ru»-ն։
Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, թուղթը ներծծված է հատուկ քիմիկատներով։ Բացի դրանից՝ հակամանրէային ազդեցությունը ձեռք է բերվում թղթի մեջ ներմուծված ցինկի և արծաթի նանոմասնիկների շնորհիվ: Մշակողներից մեկի ՝ Իրժի Սոբեկի խոսքերով ՝ կորոնավիրուսը 10 րոպեում ոչնչացվում է 70 տոկոսով, իսկ կես ժամ անց ՝ ամբողջությամբ ։
«Մեկ րոպեի ընթացքում նրա մակերևույթից անհետանում է մանրէների 99 տոկոսը»,- ասել է նա:
Մոտ ժամանակներս Չեխիայում կարտադրվի առաջին 10 տոննա ինովացիոն թուղթը։ Այն կարող է օգտագործվել թղթադրամ և փաստաթղթեր տպելու համար։
Չեխիայում վերջին օրերին կրկին սկսել է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 3-ին, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4524-ով, ինչը 61-ով ավելի է, քան նախորդ օրը։
Ընդհանուր առմամբ, համաճարակի ամբողջ ընթացքում վարակվել է 537,6 հազար մարդ, որոնցից 468,3 հազարն ապաքինվել է, իսկ 8641-ը մահացել է: Իշխանությունները ծրագրում են արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչև հունվարի 11-ը (առայժմ այն սահմանվել է մինչև դեկտեմբերի 12-ը):
Hayatsk.info
Հեշթեգներ:
Չեխիա