ԱՄՆ դեսպանատունը կրճատում է իր աշխատակիցներին Սոլեյմանիի սպանության տարելիցին վրեժխնդրության սպառնալիքի պատճառով

14:54   04 Դեկտեմբեր 2020    149

Թրամփի վարչակազմը ժամանակավորապես կրճատում է Բաղդադում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների թիվն իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին վրեժխնդրության մտավախության պատճառով, հաղորդում է NBC News-ը` վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին:

Դեսպանատնից դուրս բերվող դիվանագետների ստույգ թիվը հայտնի չէ, սակայն Իրաքում աշխատանքի փորձ ունեցող ամերիկացի նախկին բարձրաստիճան մի դիվանագետ ասել է, որ զգալի կրճատումներ են նախատեսվում:

Իրաքում ԱՄՆ դեսպան Մեթյու Թյուլերը հաստատել է, որ «աշխատակազմի ժամանակավոր կրճատում» կլինի, սակայն ասել է, որ ինքը կշարունակի կատարել իր պարտականությունները եւ կանի դա ամերիկացի դիվանագետների եւ խորհրդականների «հիմնական թիմի» աջակցությամբ: «Ես ուզում եմ, որպեսզի մեր բոլոր իրաքցի ընկերներն իմանան, որ մեր հանձնառությունն Իրաքի եւ Իրաքի ժողովրդին ուժեղ է, քան երբեւէ»,- ասել է նա:

Սոլեյմանին սպանվել էր հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանից քիչ հեռու ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի ժամանակ: Նրան սպանելու հրամանը տվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները