Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել է «Gloucestershire Echo» տեղական թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ի երեկոյան: Ինքնաթիռը, որն առաքելություն էր իրականացնում Միջերկրական ծովի շրջանում, արտակարգ պատահարի մասին հաղորդագրություն է ուղարկել տեղական ժամանակով մոտավորապես 15-ին (Երեւանի ժամանակով 18-ին): Ըստ հրատարակության տվյալների, բռնկման պատճառով անջատվել է7 ռմբակոծիչի ութ շարժիչներից մեկը: Մոտավորապես երկու ժամ անց, մի քանի պտույտ կատարելով Գլոսթերշիրի եւ Վուսթերշիրի կոմսությունների երկնքում, ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել յոթ շարժիչներով:
Ինչպես նշում է հրատարակությունը, նմանօրինակ միջադեպ Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին: Այն ժամանակ ամերիկյան B-52 ռմբակոծիչը Fairford ավիաբազա է վերադարձել այն բանից հետո, երբ ինքնաթիռում տեղի է ունեցել արտակարգ պատահար, որի պատճառը չի հայտնվել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ