Ֆինանսական շուկաներում լուրեր են շրջանառվում «արժութային պատերազմի» մասին

15:48   04 Դեկտեմբեր 2020    127

Ֆինանսական շուկաներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման հետ կապված էյֆորիան եւ ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները այնքան արագ են բարձրացրել որոշ արժույթների փոխարժեքը, որ լուրեր են շրջանառվում «արժութային պատերազմի» մասին:

«Կարծում եմ՝ այժմ «արժութային պատերազմ» տերմինը դրամատիկ կլինի, սակայն կարելի է ասել, որ որոշ վաղաժամ նախազգուշական կանխատեսումներ են արվել: Եվ արժույթի այդ ուժը պահպանվի,ապա երկրները կարող են սկսել էլ ավելի ուժեղ դիմադրություն ցուցաբերել»,-ասել է UBS զարգացող շուկաների ռազմավարության գծով ղեկավար Մանիկ Նարայինը:

Միջազգային ֆինանսների ինստիտուտի տվյալները ցույց են տվել, որ անցած ամիս ներդրողները ծախսել են բաժնետոմսերի վրա ռեկորդային 40 մլրդ դոլար եւ 37 մլրդ դոլար զարգացող շուկաների պարտատոմսերի վրա, ինչը ավելին է, քան նախորդ 3 ամիսները միասին վերցրած:

Մեքսիկական պեսոն, բրազիլական ռեալը, թուրքական լիրան, հարավաֆրիկյան ռանդը, ռուսական ռուբլին եւ լեհական զլոտին աճել են 5-10 տոկոսով, Չինաստանի, Թայվանի եւ Կորեայի արժույթների փոխարժեքը հունիսից աճել է 5-12 տոկոսով:

Համաշխարհային ցածր տոկոսադրույքները նշանակում են, որ զարգացող երկրները այն քիչ վայրերից են, որտեղ ներդրողները ստանում են դրական եկամուտներ պարտատոմսերից, այն դեպքում, երբ էլեկտրամոբիլների եւ ավտոմատացման բումը հանգեցրեց գումարների հոսքի դեպի ասիական խոշոր միկրոչիպերի արտադրողներ:

Ակնկալվում է, որ հաջորդ տարի համաշխարհային առեւտուրը կաճի երեք տարում առաջին անգամ, եւ հույս կա, որ ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի կառավարությունն ավելի կանխատեսելի կլինի այդ առումով:

«Եթե նայեք այն ոլորտներին, որտեղ կարող են պոտենցիալ արժութային պատերազմներ ծավալվել, ապա դրանք կլինեն այն ոլորտները, որոնք ավելի մեծ քանակությամբ կապիտալ հոսքեր են ներգրավել»,-ասել է PIMCO զարգացող շուկաների պորտֆելի կառավարման բաժնի ղեկավար Պրամոլ Դխավանը:

Նա Թայվանը, Հարավային Կորեան եւ Չինաստանը համարում է ամենաթեժ կետերը, եւ, հնարավոր է, Հնդկաստանը՝ հետագայում: Այս տարի Հնդկաստանն արդեն կուտակել է դոլարային պահուստներ 85 մլրդ դոլարի չափով՝ հավելել է Նարայինը UBS-ից:

Երբ 2010 թվականի սեպտեմբերին բրազիլացի նախարար Գվիդո Մանտեգան հայտարարեց ծալավող արժութային պատերազմի մասին, դոլարը կորցրեց 3 ամսում ավելի քան 10 տոկոսը: Եվ դրա վրա կանգ չառավ՝ ընկնելով 17 տոկոսով 2011 թվականի հունիսին:

Այս անգամ դոլարն ընկել է 11 տոկոսով 8 ամսվա ընթացքում: Սակայն ամերիկյան Morgan Stanley ներդրումային բանկը կարծում է, որ դոլարը դեռեւս գերագնահատված է 10 տոկոսով, իսկ Citi-ն կանխատեսում է ռեկորդային անկում 20 տոկոսով հաջորդ տարի, քանի որ տնտեսությունը կվերականգնվի, իսկ Դաշնային պահուստային համակարգը կշարունակի խթանումը:

IIF գլավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսը կասկած է հայտնել, որ նույնիսկ նման քայլը կսադրի լայնամասշտաբ արժութային պատերազմ:

Չնայած չինական յուանի 8-տոկոսային աճին՝ զարգացող երկրների արժույթները նվազել են այս տարի 5 տոկոսով, իսկ որոշ տուժած արժույթների, օրինակ՝ բրազիլական ռեալի եւ թուրքական լիրայի փոխարժեքը՝ ընկել է 25 տոկոսով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆինանսա  


Վերնագիրի այլ պիտակները