Համապատասխան տեսանյութը հրապարակել է «XINHUANET»-ը:
«Չինաստանի Chang'e 5 զոնդն ավարտել է Լուսնի նմուշառումը, նմուշները կնքված են տիեզերանավի ներսում», - նշում են գործակալությունից:
Ընդհանուր առմամբ, Chang'e 5 թռչող սարքը հավաքել է մոտավորապես 2 կիլոգրամ հրաբխային ծագման նմուշներ: Սարքի վերադարձը երկիր մոլորակ նախատեսված է դեկտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում:
Նշվում է, որ հողը Լուսնից վերջին անգամ հաջողությամբ տեղափոխվել է 1970-ականներին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողմից:
Chang'e 5-ի վայրէջքը Լուսնի վրա տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին:
Chang'e 5 առաքելությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ին Վենչան կոսմոդրոմից Long March 5 ծանր հրթիռով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Չինաստան