Բայդենը պատմել է, թե ինչպես է վնասել ոտքը

16:17   04 Դեկտեմբեր 2020    154

ԱՄՆ ապագա նախագահ Ջո Բայդենը պատմել է, որ ոտքը վնասել է, երբ իր շան հետ խաղալու ժամանակ փորձել է բռնել նրա պոչից:

«Քոթոթը գնդակը գցեց, որպեսզի ես բռնեմ այն: Եվ ահա ես անցնում եմ փոքրիկ միջանցքով, որպեսզի հասնեմ ննջասենյակ, և ես բռնեցի գնդակը այսպես, իսկ նա վազեց: Ես կատակով վազեցի նրա ետևից՝ պոչը բռնելու համար»,- ասել է ԱՄՆ ապագա նախագահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նա սայթաքեց ուղեգորգի վրա, ես էլ դեմ առա այն գորգին, որի վրա նա սայթաքել էր»,- հավելել է Բայդենը:

Բայդենի առողջության հարցը բազմիցս բարձրացվել է նրա նախընտրական արշավի ընթացքում՝ կապված այն բանի հետ, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուն 78 տարեկան է: Քաղաքական գործիչն ինքը խոստացել է, որ պետական բարձրագույն պաշտոնում ընտրվելու դեպքում, պարբերաբար զեկուցելու է իր առողջական վիճակի մասին:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Արդյունքները դեռ պաշտոնապես չեն հայտարարվել: Պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը դեռ չի ընդունել պարտությունը և վիճարկում է այն մի քանի նահանգների դատարաններում: Այնուամենայնիվ, նա խորհուրդ է տվել իր վարչակազմի անդամներին, որ սկսեն իշխանության փոխանցումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները