«Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Ղազախստանում կսկսեն դեկտեմբերի 22-ից

16:51   04 Դեկտեմբեր 2020    181

Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը Ղազախստանում կմեկնարկի ընթացիկ տարվա դեկտեմբերի 22-ից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 4-ին Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ընդունել Է երկրի վարչապետ Ասկար Մամինին, որը պետության ղեկավարին զեկուցել Է կորոնավիրուսային վարակի դեմ ղազախստանյան պատվաստանյութի մշակման ընթացքի մասին:

«Պետության ղեկավարին նաեւ հաղորդել են, որ Ռուսաստանի նախագահ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա պայմանավորվածությանը համապատասխան, ընթացիկ տարվա դեկտեմբերի 22-ից Ղազախստանում կսկսվի «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի արտադրությունը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում Է, որ երկրի բնակչության զանգվածային կամավոր պատվաստման գործարկումը պլանավորվում Է 2021 թվականի սկզբից: «Առաջին փուլը ընդգրկի բնակչության վարակման ռիսկին առավել ենթակա խմբերը, ներառյալ բժիշկները, մանկավարժները, ուժային կառույցների աշխատակիցները»,-ասվում Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպուտնիկ-V  


Վերնագիրի այլ պիտակները