Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ գագաթնաժողովը կանցկացվի ոչ առցանց ռեժիմով

17:28   04 Դեկտեմբեր 2020    202

Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի ոչ առցանց ռեժիմով՝ առաջին անգամ համաճարակի երկրորդ ալիքի սկզբից ի վեր:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ուրբաթ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն՝ այս պաշտոնում իր աշխատանքի առաջին տարվա ավարտին նվիրված մամուլի ասուլիսում:

«Գագաթնաժողովը կանցկացվի առերես: Սա շատ լավ է, քանի որ գագաթնաժողովի օրակարգում չափազանց կարևոր հարցեր են, որոնք մենք կարող ենք լուծել միայն միմյանց աչքերին նայելով և նույն սենյակում գտնվելով», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները