Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Cyprus Mail հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի հայտարարությունը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Տրանսպորտի նախարար Յանիս Կարուսոսի ներկայացրած ծրագրի համաձայն, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի մարտի 1-ին, մարդիկ, որոնք COVID-19-ի դեմ պատվաստում են ստացել, պարտավոր չեն լինի ժամանելուց հետո փաստաթուղթ ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի վերաբերյալ»,-ասվում Է փաստաթղթում:
Ինչպես իր հերթին նշում Է The Guardian բրիտանական հրատարակությունը, այդ միջոցառումը ներառված Է երկրի ավիահաղորդակցությունների վերսկսման վերաբերյալ փոփոխված ծրագրում:
The Guardian-ն ընդգծում Է, որ Կիպրոսի կառավարության այս միջոցառումն այն բանի ապացույցն Է, որ կյանքը շատ ավելի պարզ կդառնա այն մարդկանց համար, ովքեր որոշել են COVID-19-ի դեմ պատվաստում ստանալ, չնայած իշխանությունների և փորձագետների այն հավաստիացումներին, թե պատվաստումը պարտադիր չի լինի:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ