Ավելի վաղ ընտրված նախագահ Մայա Սանդուն Դոդոնին մեղադրել Է «իշխանությանը բռնատիրելու» փորձի մեջ այն կապակցությամբ, որ Դոդոնին աջակցող Սոցիալիստների կուսակցությունը խորհրդարանում օրինագիծ Է ներկայացրել Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը նախագահի ենթակայությունից դուրս հանելու մասին, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Չնայած դրան, դեկտեմբերի 3-ին խորհրդարանը հաստատել Է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: «Ես դեմ եմ պետության ղեկավարի լիազորությունների կրճատմանը, առավել եւս, որ մշտապես հանդես եմ եկել նախագահական կառավարման օգտին: Տեղեկատվության եւ անվտանգության ծառայությունը միշտ ենթարկվել Է ե՛ւ նախագահին, ե՛ւ խորհրդարանին: Ես խնդիր չեմ տեսնում այն բանում, որ Սանդուն այժմ չի կարողանա նոր ղեկավար նշանակել, քանի որ ծառայության գործող ղեկավարը նշանակվել Է անցյալ տարի սոցիալիստների, «Աշխատանք եւ համերաշխություն» կուսակցության եւ «Արժանապատվություն եւ ճշմարտություն» հարթակ» կուսակցության ձայներով»,-ասել Է Դոդոնը տեսաուղերձում, որը զետեղվել Է Facebook-ի իր Էջում:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ