Հրամանագրի համաձայն, որը ստորագրել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն, դեկտեմբերի 20-ից հունվարի 6-ը Իտալիայի շրջանների միջեւ տեղաշարժը հնարավոր կլինի միայն աշխատանքի, բուժման կամ անհետաձգելի գործերի նպատակով, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Սուրբ Ծննդյանը եւ Ամանորին Իտալիայի բնակիչներին կարգելվի լքել քաղաքները, որտեղ նրանք բնակվում են:
Նախօրեին Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 993 դեպք: Դա վատագույն ցուցանիշն է երկրում պանդեմիայի սկզբից: Նախորդ հակառեկորդը սահմանվել է մարտի 17-ին: Այդ ժամանակ Իտալիայում մահացել է 969 մարդ:
Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից մահացել է ավեկւ քան 58 հազար մարդ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իտալիա