Չինաստանում գործարկվել է «արհեստական արև»

09:16   05 Դեկտեմբեր 2020    160

Չինաստանի հարավարևմտյան Չենդու քաղաքում, որը Սիչուան նահանգի վարչական կենտրոնն է, կայացել է նոր սերնդի ջերմամիջուկային սարքի (HL-2M) գործարկում, որը մասնագետներն անվանել են «արհեստական արև»։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «Xinhua» գործակալությունը։

Ֆիզիկոսները սարքի ներսում պլազմայի ջերմաստիճանը հաջողությամբ հասցրել են 150 մլն աստիճան Ցելսիուսի։

Նշվում է, որ HL-2M-ի շահագործման հանձնելը վկայում է կառավարվող միջուկային սինթեզի ոլորտում Չինաստանի գլոբալ առաջատար դիրքի մասին։

«Արհեստական արևը» կօգտագործվի էկոլոգիապես մաքուր էներգիայի ստացումն ուսումնասիրելու համար։ Սարքն իրենից ներկայացնում է վակուումային խուց, որտեղ մագնիսական դաշտի օգնությամբ պտտվում է շիկացած պլազման։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները