Հայտարարվել է Ադրբեջանի Զինված ուժերի աջակցության Հիմնադրամի միջոցների ծավալը

21:37   04 Դեկտեմբեր 2020    451

Հայտարարվել է Ադրբեջանի Զինված ուժերին օգնության Հիմնադրամում ստացված միջոցների ծավալը:

Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ Ադրբեջանի Զինված ուժերին օգնության Հիմնադրամում կուտակվել է 210.625.007.86 մանաթ, 11.171.613.65 դոլար, 181.319.42 եվրո, 495.561.33 թուրքական լիրա, 1,844,72 ֆունտ ստեռլինգ և 5,398,550,00 ռուբլի:

Նշենք, որ նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը՝ Զինված ուժերի օգնության Հիմնադրամ մուծվել է՝ 12.611.973.40 մանաթ, 175.507.81 դոլար, 15.723.23 եվրո, 40 թուրքական լիրա, 550 ֆունտ ստեռլինգ և 336.000,00 ռուբլի:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը երախտագիտություն է հայտնում յուրաքանչյուրին, ով նյութական ու բարոյական աջակցություն է ցուցաբերում երկրի Զինված ուժերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները