ՄԱԿ-ը 2021 թվականին կանխատեսում է ծանրագույն հումանիտար ճգնաժամ

09:52   05 Դեկտեմբեր 2020    148

2021 թվականին աշխարհը կարող է կանգնել ծանրագույն հումանիտար ճգնաժամի առջև, եթե երկրները անհրաժեշտ ֆինանսավորում չտրամադրեն:

Hayatsk.info-ն հայտնում է, որայս մասին հայտարարել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի տնօրեն Դևիդ Բիզլին, ով ելույթ է ունեցել COVID-19-ի դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նիստում:

Նա նշել է, որ վերջին չորս տարում հիմնականում զինված հակամարտությունների պատճառով սովամահության եզրին գտնվող մարդկանց թիվը 80 միլիոնից հասել է 135 միլիոնի:

«Կորոնավիրուսի հետևանքների պատճառով սովից կարող է մահանալ 270 միլիոն մարդ»,- ասել է Բիզլին:

Նրա խոսքով ՝ 2021 թվականը աղետալի կլինի՝ ելնելով առկա իրողություններից:

«Քանի որ մենք ծախսել ենք 19 տրիլիոն դոլար, այդ գումարը չի կարող լինել և չի լինի, ամենայն հավանականությամբ, 2021 թվականին: Տնտեսական անկում է տեղի ունենում, և պահանջները կրկնակի ավելացել են: 2021 թվականը կդառնա ՄԱԿ – ի հիմնադրման պահից ի վեր ամենալուրջ հումանիտար ճգնաժամի տարին»,- ընդգծել է Բիզլին:

Ըստ նրա` եթե հաջողվի անհրաժեշտ միջոցներ հավաքել, ապա հնարավոր կլինի կանխել ապակայունացումը, սովն ու արտագաղթը:

«Ինչպես ես ասում եմ իմ շատ ընկերներին և աշխարհի առաջնորդներին, հաջորդ տարի չենք կարողանա ֆինանսավորել ամեն ինչ: Այնպես որ, մենք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք ապակայունացման, սովի և միգրացիայի խնդիրներին»,- նշել է Բիզլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները