Մոսկվայում սկսել են գործել կորոնավիրուսի դեմ պատվաստման կաբինետներ

11:17   05 Դեկտեմբեր 2020    207

Մոսկվայում սկսել են գործել կորոնավիրուսի դեմ պատվաստման կաբինետներ։ Դրանք ձեւավորվել են մեծահասակների համաբուժարանների բազայի վրա։ Նման կաբինետների թիվը այս պահի դրությամբ 70 է։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովային։ Կորոնավիրուսի դեմ պատվաստվել հնարավոր կլինի ամեն օր 08․00-20․00-ն։ Կարելի է նաեւ հերթագրվել։

Մինչեւ տարեվերջ Մոսկվայում գործելու է կորոնավիրուսի դեմ պատվաստման 170 նման կենտրոն։ Առայժմ պատվաստվել կկարողանան միայն ռիսկային խմբի ներկայացուցիչները՝ կրթության, առողջապահության ոլորտի աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքային սոցիալական ծառայությունների աշխատակիցները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները