Ղարաբաղի ադրբեջանական համայնքը վիդեոռեպորտաժ է ներկայացրել՝ գերության մեջ գտնվող հայրենակիցների մասին

11:40   05 Դեկտեմբեր 2020    795

Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնքը՝ անցած դարի 90-ական թվականներին հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ գերեվարված, անհետ կորած և պատանդ վերցված անձանց հետ կապված նախագծի շրջանակներում՝ ձգտում է աշխարհին հասցնել ևս մեկ ընտանիքի ողբերգությունը։

Ինչպես հայտնում է Hayatsk.info-ն, նոր ռեպերտաժում պատմվում է՝ Խոջալուի ցեղասպանության ժամանակ անհետ կորած Ադիլա Սալիմովայի, Էլնուր Հուսեյնովի և նրա կնոջ Ռասմիյա Հուսեյնովայի ճակատագրի մասին, նրանց հարազատների և ազգականների տանջանքների մասին, ովքեր հույս են տածում, որ նրանց մասին որևէ լուր կստանան։

Նշենք, որ տվյալ նախագծի իրագործման նպատակն է՝ վիդեոռեպորտաժների ձևաչափով միջազգային կազմակերպություններին ներկայացնել՝ մոտավորապես չորս հազար գերիների, անհետ կորածների և պատանդ վերցվածների ազգականների ուղերձները։

Հայաստանը շուրջ 30 տարիների ընթացքում խախտելով գերիների, պատանդների և անհետ կորածների նկատմամբ միջազգային համաձայնագրերի պահանջները, անտեսում է գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ուղերձները։

«Որպես Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնք, համարում ենք, ով մարտի դաշտում թշնամու նկատմամբ հաղթանակից և օկուպացված հողերի ազատագրումից հետո՝ Հայաստանը պարտավոր է պարզություն մտցնել բոլոր հարցերում։ Մեր ժողովրդի դեմ չտեսնված հանցագործություններ կատարած Հայաստանի իշխող շրջանների նախկին և ներկա ներկայացուցիչները կպատասխանեն՝ մեր գերեվարված և անհետ կորած հայրենակիցների դեմ իրագործած անմարդկային գործողությունների համար»,- ասվում է համայնքի հաղորդագրությունում։



Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները