Ավստրիայի ֆինանսների նախկին նախարարը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար

11:58   05 Դեկտեմբեր 2020    147

Ավստրիայի ֆինանսների նախկին նախարար Կառլ-Հայնց Գրասերը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար:

Գրասերը մեղավոր է ճանաչվել պետական ​​սեփականություն հանդիսացող 60.000 ​​բնակարանի վաճառքի գործարքում վատնման, կաշառակերության եւ ապացույցների կեղծման համար:

Վիեննայի դատարանը հայտարարել է, որ Գրասերը մասնակցել է ավելի քան 9 միլիոն եվրոյի կաշառակերությանը: Նախկին ֆինանսների նախարարն ինքը հերքում է իր մեղքը եւ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:

Գործով 14 ամբաստանյալ է անցնում, որոնց մի շարք մեղադրանքներ են սպառնում, այդ թվում` փողերի լվացում, խարդախություն եւ ապացույցների կեղծում:

Գրասերն ամենաերիտասարդ ֆինանսների նախարարն է դարձել երկրի պատմության մեջ: Նա այս պաշտոնում նշանակվել էր 2000 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրիա  


Վերնագիրի այլ պիտակները