Առնվազն 18 հանքափոր է զոհվել Չինաստանի հարավարևմտյան Չունցին քաղաքում գտնվող ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով։
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «RIA Novosti»-ն։
Վթարը տեղի է ունեցել Յունչուան շրջանում գտնվող հանքում, որից հետո 24 հանքափոր արգելափակվել է հողազանգվածի տակ։
Նշվում է, որ հանքում ածխաթթու գազի պարունակությունը բարձր է եղել։ Մինչ այժմ հաջողվել է հայտնաբերել մեկ ողջ մարդու, որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է։