Նա նշել է, որ շուրջ 150 թեկնածու-պատվաստանյութ կա մշակման տարբեր փուլերում:
«Դրանցից մոտ 50-ը ներկայումս գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում, և, ինչպես տեսանք վերջին շաբաթներին, դրանցից առնվազն 15-ը գտնվում են թեստավորման վերջին փուլում», – ասել է Սվամինաթանը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նրա խոսքով, ԱՀԿ-ն ակնկալում է տվյալներ ստանալ էլ ավելի մեծ թվով պատվաստանյութերի վերաբերյալ, որոնք ներկայումս գտնվում են ստեղծման փուլում: Սվամինաթանը նաև նշել է, որ կազմակերպությունը պատվաստանյութերի արդյունավետության 70% շեմ է սահմանել:
«Մինչ այժմ մենք տեսել ենք, որ մշակման փուլում գտնվող պատվաստանյութերը գերազանցում են այս մակարդակը», – հավելել է նա:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՀԿ