Նեթանյահուն՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետի սպանության մեղադրանքերի մասին

14:51   05 Դեկտեմբեր 2020    334

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ Իրանն Իսրայելի է մեղադրում երկրում տեղի ունեցող ցանկացած միջադեպի համար:

Հադսոնի հետազոտական ինստիտուտի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիդաեի սպանության առնչությամբ իրանական կողմի՝ Իսրայելին ուղղված մեղադրանքներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Նրանք միշտ մեզ են մեղադրում Իրանում տեղի ունեցող ամեն բանում: Եվ մեր քաղաքականությունն է չմեկնաբանել նման հարցերը, հետևաբար, ես դա հիմա չեմ անի»,- ասել է Նեթանյահուն:

Նա վերահաստատել է տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը դիմակայելու անհրաժեշտությունը` նախազգուշացնելով 2015 թվականին Թեհրանի հետ ստորագրված P5+1 միջուկային համաձայնագրին ԱՄՆ-ի հնարավոր վերադարձի հետևանքների մասին:

Այս համատեքստում Նեթանյահուն անդրադարձել է արաբական որոշ երկրների հետ Իսրայելի հարաբերությունների զարգացմանը` շեշտելով, որ այդ երկրների ղեկավարները հասկացել են, որ Իսրայելը, ո՛չ թե թշնամի է, այլ ցանկալի դաշնակից:

Ի պատասխան Սաուդիան Արաբիա իր այցի և թագաժառանգ արքայազն Մուհամմադ բն Սալմանի հետ հանդիպման մասին հարցին` Նեթանյահուն նշել է, որ պետք չէ հավատալ ամեն կարդացածի: Սրանից մեկ օր առաջ սաուդյան հետախուզության նախկին պետ արքայազն Թյուրքի ալ-Ֆայսալը ասել էր, որ չեն պատրաստվում Իսրայելի հետ կարգավորել հարաբերությունները:

«Լրատվամիջոցները հավաստի են համարում Իսրայելից ստացած նորությունները» - ասել է Նեթանյահուն`անդրադառնալով վերոնշյալ հայտարարությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նեթանյահու  


Վերնագիրի այլ պիտակները