Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 6 500 000-ը

17:58   05 Դեկտեմբեր 2020    146

Բրազիլիայում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվն աճել է 46 884-ով:

Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալներին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 6 500 000-ը՝ կազմելով 6 533 968, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համավարակի սկզբից ի վեր երկրում վիրուսի բարդացումների հետևանքով մահացել է 175 369 մարդ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 65 միլիոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները