Իրանին հաջողվել է ձեռք բերել ամերիկյան AGM-114R9X հրթիռը

18:28   05 Դեկտեմբեր 2020    210

Իրացի զինվորականներին հաջողվել է ձեռք բերել ամերիկյան Hellfire հատուկ հրթիռի՝ AGM-114R9X տարբերակի մի քանի օրինակ:

Ըստ հրապարակված տվյալների`ամերիկյան հրթիռներն Իրան են հասել որպես ռազմավար, որոնց ձեռք բերման հանգամանքները չեն մեկնաբանվում: Լրատվամիջոցները ենթադրում են, որ իրանական զինուժը դրանք ձեռք է բերել Սիրիայի երկնքում խոցված MQ-9 տեսակի ամերիկյան անօդաչու սարքից, կամ Եմենում հութիների կողմից խոցված ամերիկյան անօդաչուներից` հաշվի առնելով Իրանի`հութիներին զենք մատակարարելու փաստը:

Հայտնի չէ նաև, թե երբ է Իրանը ձեռք բերել հրթիռները, սակայն պետք է նշել, որ Hellfire AGM-114R9X հրթիռը բավական նոր է և դրա ստեղծման մասին հայտնի է դարձել 2019 թվականի գարնանը, երբ The Wall Street ամսագիրն առաջին անգամ հայտնել է հատուկ մարտական առաքելություններ կատարող ավիացիոն նոր հրթիռի գոյության մասին: Ի տարբերություն բազային հրթիռների, այս տարբերակները սովորական մարտական գլխիկի փոխարեն ունեն հանվող շեղբեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չի բացառվում, որ Իրանը բարեհաջող կպատճենի ամերիկյան հրթիռի այս տարբերակը և զինատեսակի կլոնը կառաջարկի Ռուսաստանին և Չինաստանին, եթե վերոնշյալ պետություններն արդեն իսկ չունեն դրա նմուշները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները