Քուվեյթում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

19:24   05 Դեկտեմբեր 2020    217

Քուվեյթում շաբաթ օրը մեկնարկել են Խորհրդարանական վեհաժողովի ընտրությունները:

Գործակալությունը նշում է, որ սա երկրում առաջին ընտրություններն են 91-ամյա էմիր Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահի մահից հետո, որին այս պաշտոնում փոխարինել է 83-ամյա Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քուվեյթի հարյուր հազարավոր բնակիչներ կքվեարկեն թեկնածուների օգտին խորհրդարանում 50 տեղի համար:

Ընտրությունները կանցկացվեն տեղական ժամանակով ժամը 08:00-20:00-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները